Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Զինվորական տոնացույցում նոյեմբերի 17-ը նշվում է որպես Բուժծառայողի օր: Ռազմական բժիշկը եզակի այն մասնագետներից է, որ երկու անգամ է երդվում՝ որպես բժիշկ և որպես զինվոր։
Թե պատերազմի ընթացքում, թե դրանից հետո նրանք արեցին հնարավոր ու անհնար ամեն բան՝ կյանքեր փրկելու, զինվորին ոտքի կանգնեցնելու համար։ Նրանց աշխատանքի շնորհիվ շատ զինվորներ շարք վերադարձան, շատ տղաներ ապրեցին, արարեցին։
Ցավոք, նրանցից շատերը մնացին ռազմի դաշտում...
Panorama.am-ը տարիներ շարունակ պատմել է ռազմական բժիշկների, նրանց կարևոր առաքելության, պատերազմում նրանց մասնակցության, հրաշագործությունների, բարդագույն վիրահատությունների մասին։
Շնորհավոր տոնդ, ռազմական բժիշկ...