Բլինկեն. Վերջին լարվածությունն ընդգծում է ԼՂ խնդրի համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը
Քաղաքական
09:43 17/11/2021
Հայաստան

Բլինկեն. Վերջին լարվածությունն ընդգծում է ԼՂ խնդրի համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը խոր մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ինտենսիվ բախումներից ստացված տեղեկությունների վերաբերյալ։

Հայտարարությունը հրապարակված է ԱՄՆ պետքարտուղարության էջում։ 

«Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար։

Մենք նաև կոչ ենք անում կողմերին ուղղակի և կառուցողական կերպով ներգրավվել բոլոր չլուծված խնդիրների լուծման գործում, այդ թվում սահմանագծման։

Ինչպես նշված է Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 15-ին տարածած հայտարարության մեջ, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցությունների միջոցով համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»։
 

Placeholder
Բլինկեն. Վերջին լարվածությունն ընդգծում է ԼՂ խնդրի համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը