Զաս. Հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում լարվածությունը պահպանվում է
Քաղաքական
14:24 17/11/2021
Աշխարհ

Զաս. Հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում լարվածությունը պահպանվում է

Հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում լարվածությունը պահպանվում է: ՏԱՍՍ- ի հաղորդմամբ, ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների իններորդ հանդիպման մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Նա նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները հնարավորություն են տվել վերջ տալ արյունահեղությանը Լեռնային Ղարաբաղում:

«Սակայն, չնայած ձեռնարկվող քայլերին, հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում դեռ լարվածություն կա»,- հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Placeholder
Զաս. Հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում լարվածությունը պահպանվում է