Կորոնավիրուսից մահվան դեպքերի բարձր ցուցանիշը դեռ պահպանվում է. Ավանեսյան
Առողջություն
12:34 17/11/2021
Հայաստան

Կորոնավիրուսից մահվան դեպքերի բարձր ցուցանիշը դեռ պահպանվում է. Ավանեսյան

«Կորոնավիրուսային հիվանդացության նվազման ընթացքի մեջ ենք»,- Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա նշեց, որ թեև հիվանդացության դեպքերը նվազել են, այդուհանդերձ, ծանր դեպքերի և մահվան դեպքերի ցուցանիշը բարձր է. «2-3 շաբաթ հետընկած է, այսինքն՝ դեռ պահպանվում են մահվան համեմատական բարձր ցուցանիշներ»։

Ա. Ավանեսյանի խոսքով, այս պահին որևէ հիվանդ չկա, ով հոսպիտալացման կարիք ունի, սակայն հոսպիտալացված չէ:

Հիշեցնենք, որ հայաստանում նոյեմբերի 16-ին կատարվել է 10 870 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 982 նոր դեպք: Գրանցվել է մահվան 55 դեպք, որից 9-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 8547 կորոնավիրուսով հիվանդ։

 

Placeholder
Կորոնավիրուսից մահվան դեպքերի բարձր ցուցանիշը դեռ պահպանվում է. Ավանեսյան