Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ազգայնական շարժում» (MHP) ընդդիմադիր կուսակցության նախագահ Դևլեթ Բախչելին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին թուրքական աշխարհի քարտեզ է նվիրել։
«Ռիա Նովոստի» գործակալությունը գրում է, քարտեզում ներառված է Ռուսաստանի տարածքների զգալի մաս։
Էրդողանն ու Բախչելին լուսանկարվել են քարտեզի հետ, ապա այն հրապարակվել է կուսակցության թվիթերի միկրոբլոգում։
Բախչելիի վարկածով, թուրքական աշխարհում ներառված են Ռուսաստանի հարավային շրջանները, Արելյան Սիբիրը, Բալկանները, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Սինցզյանը, ինչպես նաև տարածքներ Մոնղոլիայից ու Իրանից։