79 տարեկան հասակում մահացել է փոփի արքա Ֆիլիպ Մարգոն
Մշակույթ
14:57 18/11/2021
Աշխարհ

79 տարեկան հասակում մահացել է փոփի արքա Ֆիլիպ Մարգոն

79 տարեկանում մահացել է «Tokens» խմբի մենակատար Ֆիլիպ Մարգոն։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Մահը վրա է հասել Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում սրտի նոպայի արդյունքում։

Մարգոն կատարել է «The Lion Sleeps Tonight» հիթը, որը թողարկվել է 1961թ-ին և դարձել է 1994թ-ին Disney ստուդիայի «Առյուծ արքան» մուլտֆիլմի գլխավոր երգը։

Երգի թողարկման ընթացքում երաժիշտները վստահ չէին, որ այն հաջողություն կունենա, սակայն երգը երեք շաբաթ մնացել է «Billboard 100» շքերթի բարձր հորիզոնականներում։

«Առյուծ արքան» մուլտֆիլմի պրեմիերայից հետո հայտնիության նոր ալիքն ուրախացրեց արտիստներին։

«Այն ժամանակակից է դարձել, և մենք էլ՝ նրա հետ։ Ես հիացած եմ»,- ասել է Ֆիլիպ Մարգոն։

Placeholder
79 տարեկան հասակում մահացել է փոփի արքա Ֆիլիպ Մարգոն