Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իլինոյսի համալսարանի գիտնականները պարզել են, որ ամուսնացած զույգերի սրտի բաբախյունը համաժամանակյա են դառնում, երբ նրանք միասին ժամանակ են անցկացնում: Այդ մասին ասվում է Journal of Social and Personal Relationship-ի հոդվածում:
ՄԻՌ 24-ի փոխանցմամբ՝ գիտնականները հրավիրել են 64-88 տարեկան 10 ամուսնական զույգի, ովքեր հարաբերությունների մեջ են եղել 14-ից 65 տարեկան հասակային ժամանակահատվածում։ Երկու շաբաթվա ընթացքում հետազոտության մասնակիցները կրել են ապարանջաններ, որոնք չափում էին նրանց սրտի զարկերը: Բացի այդ, տան սենսորները հետևել են, թե որքան մոտ են ամուսիններն ու կանայք միմյանց հետ: Երեկոյան գիտնականները զանգահարել են փորձի մասնակիցներին և հարցրել օրվա ընթացքում զուգընկերոջ ունեցած առողջական վիճակի և հարաբերությունների մասին։
Պարզվել է, որ երբ զույգը մոտ է գտնվել միմյանց, նրանց սրտի զարկերը համաժամանակյա են եղել։ Զուգընկերներից մեկն դոմինանտ է եղել՝ մյուսի սրտի զարկը հարմարվել էր իր սրտի բաբախյունին։
Մասնագետները բացատրել են, որ տարիների ընթացքում ամուսինների փոխկախվածությունը մեծանում է, սակայն դժվար է գնահատել այդ կախվածության արտահայտվածությունը։ Դեռևս լիովին պարզ չէ, թե ինչպես է սրտի զարկերի համաժամանակացումը ազդում ամուսինների ֆիզիոլոգիայի և վարքի վրա: