ԵԱՀԿ գործող նախագահը լավ զրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ
Քաղաքական
16:10 18/11/2021
Աշխարհ

ԵԱՀԿ գործող նախագահը լավ զրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ

ԵԱՀԿ Գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Տարածաշրջանում վերջին իրադարձությունների վերաբերյալ այսօր լավ զրույց ունեցա ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Կոչ եմ արել շարունակել ապասրացումը։ Հաստատել եմ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհների ու իմ անձնական ներկայացուցչի միջնորդությամբ գործընթացին»,-գրել է նա թվիթերի իր միկրոբլոգում։

 

Placeholder
ԵԱՀԿ գործող նախագահը լավ զրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ