18.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1019 մարդ, մահացել է 33 հիվանդ
Օրվա թեմա
11:08 18/11/2021

18.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1019 մարդ, մահացել է 33 հիվանդ

Հայաստանում նոյեմբերի 17-ին կատարվել է 10 հազար 74 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1019 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1461 հիվանդ, գրանցվել է մահվան 33 դեպք, որից 3ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 18-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 331 914 դեպք, որոնցից 299 953 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 23 381 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7183 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1397 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 8580 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 281 212 թեստավորում:

Placeholder
18.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1019 մարդ, մահացել է 33 հիվանդ