18.11.2021. Արցախում կորոնավիրուսի 45 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
Առողջություն
12:16 18/11/2021
ԼՂՀ

18.11.2021. Արցախում կորոնավիրուսի 45 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է

Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 17-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 45 նոր դեպք է գրանցվել:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 133 վարակակիր: Բժիշկները 24 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 54-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Արձանագրվել է 1 մահվան դեպք. 82-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն:

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 20790 քաղաքացու հետազոտություն, որից 3339-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Placeholder
18.11.2021. Արցախում կորոնավիրուսի 45 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է