Կանադայի նահանգներից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել
Աշխարհում
11:56 18/11/2021
Աշխարհ

Կանադայի նահանգներից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել

Կանադայի արևմտյան հատվածում գտնվող Բրիտանական Կոլումբիա նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել մոլեգնող փոթորիկի պատճառով, որի հետևանքներն են ճանապարհների և երկաթուղու աշխատանքի խափանումը:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, Կանադայի Զինված ուժերը ներգրավվել են տարերային աղետի հետևանքով արգելափակման մեջ հայտնված հազարավոր բնակիչների օգնելու գործին: Փոթորիկը նահանգին հարվածել է կիրակի, որից հետո մի շարք շրջաններ կաթվածահար են եղել:

Երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ զինվորականները կաջակցեն վերականգնողական աշխատանքներին:

Տարերային աղետի հետևանքով մեկ կին է մահացել սողանքների ժամանակ, երկու մարդ անհետ կորած է համարվում:

Հազարավոր բնակիչներ տարհանվել են «մթնոլորտային գետ» կոչվող երևույթի ի հայտ գալուց հետո: Խոսքը օդում հավաքվող խոնավության շերտի մասին է, որն արևադարձային շրջաններից ջուրը տեղափոխում է դեպի բևեռներ:

Նահանգի ղեկավարությունը եղանակային պայմանների հետևանքները վերագրում է կլիմայական փոփոխություններին:

Placeholder
Կանադայի նահանգներից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել