Միշուստինը Հայաստան է ժամանել
Քաղաքական
15:51 18/11/2021
Հայաստան

Միշուստինը Հայաստան է ժամանել

Աշխատանքային այցով Երևան է ժամանել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Նա կմասնակցի  նոյեմբերի 18-19-ը Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։ Օդանավակայանում ՌԴ կառավարության ղեկավարին դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, նախատեսված են Միշուստինի հանդիպումները Ղրղզստանի, Բելառուսի կառավարությունների ղեկավարների հետ։

Այսօր օրվա երկրորդ կեսին նախատեսված է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ նեղ կազմով, ընդլայնված կազմով նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ին։ Նախորդ նիստերը տեղի են  ունեցել այս տարվա փետրվարի 5-ին Ալմա Աթայում, ապրիլի 29-30-ը՝ Կազանում, օգոստոսի 19-20-ը՝ Ղրղզստանում։

Երևանյան նիստի օրակարգում մեծ տեղ է հատկացված ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացներին, ներքին շուկաների գործունեությանը, ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը։ Քննարկվելու են նաև ԵԱՏՄ անդամ երկրների խնդիրները գլոբալ կլիմայական փոփոխությունների համատեքստում։

Placeholder
Միշուստինը Հայաստան է ժամանել