Վրաստանը հրաժարվում է մասնակցել 3+3 ձևաչափին
Քաղաքական
17:05 19/11/2021
Տարածաշրջան

Վրաստանը հրաժարվում է մասնակցել 3+3 ձևաչափին

«Թբիլիսին չի մասնակցելու Հարավային Կովկասում  իրադրության կարգավորման համար առաջարկվող «վեցի պլատֆորմ» նախաձեռնությանը Ռուաստանի հետ։ Այս մասին խորհրդարանում հայտնել է այդ երկրի Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին։ Նա հայտարարել է, որ երկրի դիրքորոշման մասին տեղեկացրել է Բաքվին ու Անկարային։

«Մենք Ռուսաստանի հետ աշխարհքաղաքական նախագծի չենք մասնակցելու»,-ասել է վրացի նախարարը՝ ավելացնելով, որ հարևանների հետ հավասարակշռված հարաբերությունները Վրաստանի առաջնահերթություններից են։

Հիշեցնենք, որ 3+3 ձևաչափը նախատեսում է Հարավային Կովկասի երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ու դրանց ազդեցիկ հարևանների՝ Թուրիքայի, Ռուսաստանի, Իրանի մասնակցությամբ համագործակցություն։ Նախաձեռնության հիմնական նպատակն էր լինելու Հարավային Կովասում տնտեսական ու հաղորդակցման ուղիների ապաշրջափակումը։

Placeholder
Վրաստանը հրաժարվում է մասնակցել 3+3 ձևաչափին