Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանին ուղղակի ժամանակ է տրվել համաձայնելու Ադրբեջանի նախապայմաններին. Տիգրան Աբրահամյան
«Երբ հրադադարը եղավ, իմ մոտ մտահոգություն կար, թե ի՞նչ գին է ունանալու այն, ինչի շուրջ է եղել ռազմական գործողությունների դադարեցումը»,-ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը և հավելեց. «Նման մտահոգություն կա, քանի որ իրականության մեջ այն ռազմաքաղաքական իրավիճակը, որը կա Արցախի Հանրապետության և Հայաստանի շուրջ, ռիսկային կամ սպառնալիքների առումով, նվազեցում չի ունեցել»:
Պատգամավորի խոսքով՝ եղած իրավիճակը շարունակում է ոչ միայն բարձր ռիսկեր պարունակել իրավիճակի նոր զարգացումների առումով, այլ քաղաքական ու բանակցային առումով էլ որոշակի հարցերի տեղիք է տալիս:
Աբրահամյանն շեշտեց, որ դիտարկել է նաև Ադրբեջանից հնչող այն հայտարարությունները, ըստ որոնց Հայաստանը չունի մանևրերլու այլ հնարավորություն:
«Այդ հայտարարություններից ուղիղ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանին ուղղակի ժամանակ է տրվել համաձայնելու Ադրբեջանի նախապայմաններին, կամ գործընթացներին, որոնք տեղավորվում են ադրբեջանական շահերի տիրույթում»,-հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:
Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ նաև կառավարության նախօրեի նիստին դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ Ռուսաստանից առաջարկներ ստանալու շուրջ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
«Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է հանրության մոտ տպավորություն ստեղծել, որ գործընթացը տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերությունների ընդհանուր շահերի ներդաշնակեցման շրջանակում, փորձում է ցույց տալ, որ այն գործընթացները, որոնք այսօր տեղի են ունենում, տեղավորվում են Հայաստանի Հանրապետության շահերի տիրույթում, ինչի հետ կապված ես, բնականաբար, մեծ կասկածներ ունեմ»,-կարծիք հայտնեց պատգամավորը։