Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լավրովը հայտնում է՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ հանդիպում կկայանա
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ հանդիպում կկայանա, սակայն դրա համար կողմերի համաձայնությունն է անհրաժեշտ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, նման համոզմունք է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Դուք ասացիք, որ, ըստ Կրեմլի մեկնաբանության, առաջիկա հնարավոր եռակողմ հանդիպման համար կոնսենսուս է անհրաժեշտ: Կարող եմ հաստատել, որպեսզի կոնսենսուս լինի, պետք է բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հանդիպել, համաձայնեն դրան: Ես վստահ եմ, որ նման հանդիպում կկայանա»,-ասել է նա ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ գագաթաժողովը ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի, սակայն դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը: