Ադրբեջանական կողմը Իշխանասարի տարածքում զոհված 3 հայ զինծառայողի մարմին է փոխանցել․ ԱՀ ԱԻՊԾ
Տարածաշրջան
18:08 19/11/2021
Հայաստան

Ադրբեջանական կողմը Իշխանասարի տարածքում զոհված 3 հայ զինծառայողի մարմին է փոխանցել․ ԱՀ ԱԻՊԾ

Երեկ՝ նոյեմբերի 18-ին,  ուշ երեկոյան, Շուշիում ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ զորակազմի անմիջական միջնորդությամբ, ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել նոյեմբերի 16-ին  ՀՀ սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած հարձակման հետևանքով զոհված 3 հայ զինծառայողի մարմին:

Ինչպես հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն, նախնական տվյալներով մարմինները տարհանվել են Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի վարչական տարածքից:

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը մարմիններն այսօր տեղափոխել է Երևան:

Նրանց ինքնության վերաբերյալ տեղեկություններ  կհրապարակի ՀՀ ռազմական գերատեսչությունը:

Placeholder
Ադրբեջանական կողմը Իշխանասարի տարածքում զոհված 3 հայ զինծառայողի մարմին է փոխանցել․ ԱՀ ԱԻՊԾ