Իշխանությունը մեծ ջանքեր է գործադրում ՀՀ տարածքների օկուպացիայի թեման 2-3-րդ պլան մղի. Տիգրան Աբրահամյան
Քաղաքական
12:04 19/11/2021

Իշխանությունը մեծ ջանքեր է գործադրում ՀՀ տարածքների օկուպացիայի թեման 2-3-րդ պլան մղի. Տիգրան Աբրահամյան

«Իշխանությունը մեծ ջանքեր է գործադրում, այդ թվում նաև տեղեկատվական մանիպուլյացիաների միջոցով, որպեսզի այս իրավիճակի հետ կապված գլխավոր խնդիրը՝ այն է, ՀՀ տարածքների օկուպացիայի թեման, 2-3-րդ պլան մղի, հիմնական հանրային ուշադրությունը սևեռի այս հարցի հետ կապված երկրորդական, երրորդական բաղադրիչների վրա»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով նոյեմբերի 16-ին Հայաստանի արևելյան  սահմաններում Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի մասին: 

Նա նշեց, որ պետք է հասկանալ, թե ինչ իրավիճակում տեղի ունեցավ այս նոր ագրեսիան, Ադրբեջանն ինչ խնդիր էր դրել իր առջև. «Պետք է հասկանալ, բացի նրանից, որ բռնազավթում է ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ, ինչ նոր սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի համար»:

Տիգրան Աբրահամյանի խոսքով, պետք է հասկանալ նաև, թե ինչու ռազմական գործողություններից 2-3 օր անց փաստացի մոտ 2 տասնյակ մեր զինծառայողների մասին որևէ տեղեկություն չկա:

Անվտանգության հարցերով մասնագետն ասաց՝ մարտական գործողությունները տեղի են ունեցել ոչ այնքան մեծ հատվածում, կրակի ինտենսիվությունն այնքան մեծ չի եղել, որպեսզի 2-3 օր անց զինծառայողների մասին որևէ տեղեկություն չունենալու պատճառ չլինեին:

«Սրա հետ կապված մտահոգիչ է ադրբեջանական տարբեր թելեգրամ ալիքներում հրապարակվող տեսանյութերը մեր զինծառայողների խոշտանգումների, բռնությունների ենթարկելու վերաբերյալ: Ակնհայտ է, որ նրանց ֆիզիկական գոյության առումով այսօր ունենք բավականին խնդրահարույց իրավիճակ:

Անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում են անհետ կորել կամ գերեվարվել, մեր գլխավոր խնդիրը պետք է լինի այդ մարդկանց հրատապ ձևով հայրենադարձումը»,- ասաց Տ. Աբրահամյանը:

Placeholder
Իշխանությունը մեծ ջանքեր է գործադրում ՀՀ տարածքների օկուպացիայի թեման 2-3-րդ պլան մղի. Տիգրան Աբրահամյան