Արցախում արտամարմնային բեղմնավորման ծրագրով ծնվել է առաջին երեխան
Տարածաշրջան
20:00 20/11/2021
Հայաստան

Արցախում արտամարմնային բեղմնավորման ծրագրով ծնվել է առաջին երեխան

Արցախում արտամարմնային բեղմնավորման ծրագրով ծնվել է առաջին երեխան: Արցախի առողջապահության նախարարությունում վստահ են, որ արտամարմնային բեղմնավորման ծրագիրը կերջանկացնի շատ ընտանիքների:

Վերջին  ութ ամիսների կտրվածքով արտամարմնային բեղմնավորման  են ուղեգրվել  52  զույգ, որից 39-ի մոտ  արդեն  կատարվել է բեղմնավորում, 17-ի մոտ ստացվել է հղիություն: Օպերատիվ բուժումից հետո (լապարոսկոպիա և հիստերոսկոպիա)  հերթագրված են  տասնյակ զույգեր, որոնք նույնպես  պատրաստվում են արտամարմնային բեղմնավորման:

Հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ԱՀ առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ ռեպրոդուկտոլոգիայի կաբինետը  գրանցել է 8900 այց:

ԱՆ-ից նշում են, որ արտամարմնային բեղմնավորմամբ առաջնեկի ծնունդով ազդարարվել է Արցախում  ծրագրի հաջող ընթացքը՝ արձանագրելով տեղի բժշիկների մասնագիտական կարողություններն ու հաջողությունները:

ԱՀ առողջապահության նախարարությունը ոլորտի բարեփոխումների շրջանակում շարունակում է ներդնել բազմաթիվ ծրագրեր, որոնց լիարժեք իրականացումը կնպաստի Արցախում բնականոն կյանքի վերականգնմանը: 

«Ուրախալի է այն փաստը, որ Արցախում գործում է արտամարմնային բեղմնավորման ծրագիրը, ինչը կխթանի ժողովրդագրական աճին»,-նշում են նախարարությունից։

Placeholder
Արցախում արտամարմնային բեղմնավորման ծրագրով ծնվել է առաջին երեխան