20.11.2021. Կորոնավիրուսի հետևանքով 41 մարդ է մահացել
Առողջություն
11:49 20/11/2021
Հայաստան

20.11.2021. Կորոնավիրուսի հետևանքով 41 մարդ է մահացել

Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է 870 նոր դեպք։ Կատարվել է 9660 թեստավորում,  2161 մարդ համարվում է առողջացած։ Նախորդ օրվա ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների կորոնովիրուսի հետևանքով մահացել է 41 մարդ։ 

Նոյեմբերի 20-ի ժամը 11-ի տվյալներով,  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 333583 դեպք, որոնցից 304017 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 20909 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7253 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1404 է:

Ընդհանուր կատարվել է 2 299 020 թեստավորում:

Placeholder
20.11.2021. Կորոնավիրուսի հետևանքով 41 մարդ է մահացել