ԱԳՆ. Անկարան նոր պայմաններ է առաջադրում
Քաղաքական
15:58 20/11/2021
Հայաստան

ԱԳՆ. Անկարան նոր պայմաններ է առաջադրում

Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքը»  բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ֆրանսիական հեղինակավոր «Լը Ֆիգարո» (Le Figaro) օրաթերթին տված հարցազրույցում։ 

Միրզոյանն ասել է՝  Հայաստանը մշտապես հայտարարել է,  որ պատրաստ է կարգավորել  հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների՝ չնայած Արցախի դեմ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված հսկայական աջակցությանը՝ ինչպես քաղաքական առումով, այնպես էլ՝ սպառազինության մատակարարմամբ և հազարավոր օտարերկրյա վարձկանների տեղակայմամբ։

«Մենք դրական ազդակներ ենք ստացել Թուրքիայի կողմից երկխոսությունը վերաբացելու ուղղությամբ, բայց այն խրթին է մնում։ Անկարան նոր պայմաններ է առաջադրում։ Դրանց թվում Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքն» է։ Դա բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել։ Պետությունները պետք է տարանցում թույլ տան՝ պահպանելով սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը։ Տարածաշրջանի հաղորդակցության բոլոր ուղիները պետք է վերաբացվեն»,-ասել է Միրզոյանը։

Placeholder
ԱԳՆ. Անկարան նոր պայմաններ է առաջադրում