Ոստիկանությունը շարունակում է խաղաղ ցուցարարներին ձերբակալելու հակաիրավական ու ապազգային գործելաոճը. Իրավապաշտպան
Քաղաքական
12:03 22/11/2021
Հայաստան

Ոստիկանությունը շարունակում է խաղաղ ցուցարարներին ձերբակալելու հակաիրավական ու ապազգային գործելաոճը. Իրավապաշտպան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. 

«Ոստիկանությունը շարունակում է իբրև թե «օրինական պահանջ» չկատարելու համար խաղաղ ցուցարարներին ձերբակալելու հակաիրավական ու ապազգային գործելաոճը։

Սա ևս մի պատճառ է՝ այսօր ժամը 17:00-ին լինելու Հանրապետության հրապարակում»: 

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Երևանի կենտրոնական փողոցներում երթևեկությունը կաթվածահար է։ Ազատագրական շարժման նախաձեռնողները տեղեկատվական ակցիա էին իրականացնում՝ փակելով փողոցները։ Ակցիա մասնակիցները բոլորին կոչ էին անում այսօր, ժամը 17:00-ին հավաքվել Երևանի Հանրապետության հրապարակում՝ տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը։

Ոստիկանությունից  Panorama.am-ին հայտնել էին, որ առավոտյան Երևանի փողոցները փակած 18 քաղաքացի տարվել է ոստիկանություն։

Placeholder
Ոստիկանությունը շարունակում է խաղաղ ցուցարարներին ձերբակալելու հակաիրավական ու ապազգային գործելաոճը. Իրավապաշտպան