ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով
Իրավունք
14:47 22/11/2021
Հայաստան

ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան 2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում սանձազերծված ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով։ Այս մասին հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից 

 Եվրոպական դատարան է ներկայացվել Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմում, որի նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։ 

Placeholder
ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով