Լոնդոնի գոսպել երգչախումբն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում
Մշակույթ
09:46 22/11/2021
Հայաստան

Լոնդոնի գոսպել երգչախումբն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնի շրջանակում առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա Լոնդոնի գոսպել երգչախումբը:

Երգչախումբը համարվում է Եվրոպա մայրցամաքի լավագույն երգչախմբերից մեկը։ Խմբի տաղանդաշատ վոկալիստները երբեք չեն դադարել զարմացնել նույնիսկ ամենաքմահաճ ունկնդրին։

Երգչախումբը մշտապես համագործակցել է մոլորակի ամենապրոֆեսիոնալ կատարողների և երգիչների հետ։Երգչախմբի տպավորիչ կատարումները կարելի է լսել մի շարք հանրահայտ հոլիվուդյան ֆիլմերում, որոնցից են «Առյուծ արքան», «Մոխրոտը», «Բարևներ Բրոդ Փողոցին», «Պայքար Գայթակղությունների Դեմ», «Իրական Սեր» և «Փողոցային Պարեր» ֆիլմերը։ Երգչախումբը համատեղ կատարումներ ունի համաշխարհային էստրադայի այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Փոլ ՄաքՔարթնին, Էլթոն Ջոնը, Ադելը, Քայլի Մինոգը, Էլի Գոլդինգը, Ջասթին Տիմբերլեյքը և Փինքը: Բազմաթիվ են ընկերությունները, որոնք ցանկանում են երգչախմբի հետ համագործակցել իրենց բրեդնը գովազդելու նպատակով: Դրանց շարքում են Հարրոլդը, Բարբերին, Մարքս ընդ Սպենսերը, Քրիստիան Դիորը, Բի-Բի-Սին, Գրեմմի-ն, «Ձայնը» մրցույթը, Էյչ Էս Բի Սի-ն, Վիրջինը և Մերսեդես Բենցը:

Փառատոնից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ երգչախմբի Երևանյան համերգի ընթացքում կհնչեն խմբի ամենահայտնի հիթերը, ինչպես նաև մի շարք ջերմաշունչ սուրբծննդյան երգեր:

Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին ժամը 19.00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։

Placeholder
Լոնդոնի գոսպել երգչախումբն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում