ԱՄՆ-ում հինգ մարդ է զոհվել ամբոխի մեջ ավտոմեքենայի մխրճման հետևանքով
Աշխարհում
11:15 22/11/2021
Աշխարհ

ԱՄՆ-ում հինգ մարդ է զոհվել ամբոխի մեջ ավտոմեքենայի մխրճման հետևանքով

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Ուոկեշո քաղաքում կիրակի մեքենան մխրճվել է սուրբծննդյան երթի մասնակիցների բազմության մեջ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին։

«Այս պահին մենք կարող ենք հաստատել հինգ մարդու մահը, ավելի քան 40-ը վիրավորվել է: Սակայն այս թվերը կարող են փոխվել, քանի որ լրացուցիչ տեղեկություններ են հավաքվում»,- ասվում է ոստիկանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Իրավապահներն իրականացրել են հանդիսատեսների և երթի մասնակիցների տարհանում, կրակոցով կանգնեցրել մեքենան։

Վարորդի ինքնությունը պարզվել է։ Նշվում է, որ նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։

Usatoday.com-ն էլ գրում է, որ տուժել է ավելի քան 20 մարդ։ Տեղի ոստիկանական բաժանմունքի ղեկավար Դեն Թոմփսոնը հայտնել է, որ հետաքննությունը շարունակվում է, «կասկածվող մեքենան» հայտնաբերվել է, ու այս պահին կալանավորված անձ կա:

Ընդհանուր առմամբ, 11 մեծահասակ և 12 երեխա տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ:

 

 

Placeholder
ԱՄՆ-ում հինգ մարդ է զոհվել ամբոխի մեջ ավտոմեքենայի մխրճման հետևանքով