Մեսսին՝ «Բարսելոնա» վերադառնալու ցանկության մասին
Աշխարհում
10:25 23/11/2021
Աշխարհ

Մեսսին՝ «Բարսելոնա» վերադառնալու ցանկության մասին

ՊՍԺ-ի հարձակող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ կցանկանար վերադառնալ «Բարսելոնա», եթե կարող է օգնել ակումբին: Մեսսիի խոսքերը մեջբերել է Ge.globo-ը՝ հղում անելով Marca-ին:

«Ես միշտ ասել եմ, որ ինչ-որ պահի կվերադառնամ «Բարսելոնա», քանի որ դա իմ տունն է, քանի որ ցանկանում եմ փորձել օգնել ակումբին որքան կարող եմ։ Ակնհայտ է, որ եթե կարողանամ ներդրում ունենալ և օգնել ակումբին, ապա կցանկանայի վերադառնալ»,- ասել է Մեսսին:

Օգոստոսի 10-ին ՊՍԺ-ն պաշտոնապես հայտարարել էր  Լիոնել Մեսսիի հետ պայմանագիր կնքելու մասին։ Գազետա.ռու-ն գրում է, որ նախորդ մրցաշրջանում նա «Բարսելոնայի» կազմում մասնակցել է Իսպանիայի առաջնության 35 խաղի, խփել է 30 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։ Արգենտինայի հավաքականի հետ նա կարիերայի ընթացքում առաջին անգամ նվաճել է Ամերիկայի գավաթը։

Placeholder