Արցախցին հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողության տակ գտնվող տարածք
Իրավունք
15:50 23/11/2021
ԼՂՀ

Արցախցին հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողության տակ գտնվող տարածք

Այսօր՝ վաղ առավոտյան Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Մ.Մ.-ի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին առավոտյան մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են ԱՀ քաղաքացու անվտանգության մեջ: Այս պահին բանակցություններ են ընթանում Մ.Մ.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:

Placeholder
Արցախցին հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողության տակ գտնվող տարածք