ՀՀ ՄԻՊ-ն ինստիտուցիոնալ հակակշող դեր ունի երկրում. PACE-ի համազեկուցողների պաշտոնական գնահատական
Իրավունք
10:39 23/11/2021
Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ն ինստիտուցիոնալ հակակշող դեր ունի երկրում. PACE-ի համազեկուցողների պաշտոնական գնահատական

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի  (PACE) Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների 2021թ. նոյեմբերի 9-ի պաշտոնական բնորոշմամբ՝ ՀՀ-ում ինստիտուցիոնալ հակակշիռները գտնվում են կառուցման փուլում և որ Մարդու իրավունքների պաշտպանը զսպումների և հակակշիռների արդեն գործող համակարգ է ապահովում: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից

«Հպարտություն է, երբ միջազգային հեղինակավոր մակարդակներում ապացուցվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում կախում չունի որևէ մեկից, իսկական անկախ է ու երկրում ունի հակակշռող կայացած դեր:

Սա վկայում է մեր կառույցի նկատմամբ միջազգային ընկալման լրջության մասին և երկրում ունեցած առանցքային դերի մասին

Նոյեմբերի 4-ին ընդունել էի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է PACE-ի համազեկուցողների և քարտուղարության հետ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնում մեր միջազգային գործընկերներին մեր աշխատանքը գնահատելու համար, իսկ ողջ անձնակազմին շնորհավորում նման պատվաբեր գնահատականների արժանանալու համար»,- նշում են ՄԻՊ գրասենյակից: 

Placeholder
ՀՀ ՄԻՊ-ն ինստիտուցիոնալ հակակշող դեր ունի երկրում. PACE-ի համազեկուցողների պաշտոնական գնահատական