Պուտինը, Փաշինյանը և Ալիևը կհանդիպեն Սոչիում նոյեմբերի 26-ին. Կրեմլ
Քաղաքական
16:36 23/11/2021
Աշխարհ

Պուտինը, Փաշինյանը և Ալիևը կհանդիպեն Սոչիում նոյեմբերի 26-ին. Կրեմլ

ՌԴ նախագահ նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին Սոչիում կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունները:  Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է դիտարկել երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման հետագա քայլերը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը։

Բացի այդ, նախատեսված է, որ Վլադիմիր Պուտինն առանձին զրույցներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ:

Placeholder
Պուտինը, Փաշինյանը և Ալիևը կհանդիպեն Սոչիում նոյեմբերի 26-ին. Կրեմլ