Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ոստիկանները բերման ենթարկեցին սահմանագծման փաստաթղթի ստորագրման դեմ բողոքի դուրս եկած քաղաքացիներին
Երևանի Մետրոպոլիտենում բողոքի ակցիա իրականացնող երկու քաղաքացի բերման է ենթարկվել։ Panorama.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացավ, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։
Հիշեցնենք, որ «Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի անդամները վաղ առավոտյան բողոքի ակցիա են անցկացրել մետրոյի Երիտասարդական կայարանում՝ կաթավածահար անելով մետրոյի աշխատանքը։
«Ազատագրական շարժում» նախաձեռնող խումբն արդեն մի քանի օր է Երևանում կազմակերպում է բողոքի ակցիաներ, որոնք նպատակ ունեն կանխելու ահմանագծման և սահմանազատման մասին փաստաթղթի ստորագրումը։
Նախաձեռնող խումբն այսօր ժամը 18:30-ին շտապ հավաք է անցկացնելու Երևանի Հանրապետության հրապարակում։