25.11.2021. Մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 42 մարդ է մահացել
Առողջություն
11:09 25/11/2021
Հայաստան

25.11.2021. Մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 42 մարդ է մահացել

Հայաստանում նոյեմբերի 24-ին կատարվել է 7666 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 592 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1217 հիվանդ, գրանցվել է մահվան 42 դեպք: Մահացածներից 2-ը,  ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 25-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսայի հիվանդության ընդհանուր 336330 դեպք, որոնցից 311078 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 16421 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7419 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1412 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 8831 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 334 501 թեստավորում:
 

Placeholder
25.11.2021. Մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 42 մարդ է մահացել