Հայաստանում անցկացվել է հայ–ռուսական համատեղ զորավարժություն
Քաղաքական
18:55 25/11/2021
Հայաստան

Հայաստանում անցկացվել է հայ–ռուսական համատեղ զորավարժություն

Նոյեմբերի 24-25-ին անցկացվել է հայ-ռուսական համատեղ զորավարժություն, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Զորամասերը  բերվել են  մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի, անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները: Բացազատվել են հրամանատարական կետեր ու դիտակետեր:

Զորավարժությունն իրականացվել է հետևակի մարտական մեքենաների և օդուժի ներգրավմամբ, որոնք կրակային խոցման ընթացքում ցուցաբերել են գերազանց արդյունքներ:

Placeholder
Հայաստանում անցկացվել է հայ–ռուսական համատեղ զորավարժություն