Լուկաշենկոն հայտարարել է. ԵՄ-ն պետք է վճարի Բելառուսից օդային ճանապարհով միգրանտների տեղափոխման համար
Քաղաքական
17:07 25/11/2021
Աշխարհ

Լուկաշենկոն հայտարարել է. ԵՄ-ն պետք է վճարի Բելառուսից օդային ճանապարհով միգրանտների տեղափոխման համար

Բելառուսից իրենց հայրենիք օդային ճանապարհով միգրանտների արտահանման համար պետք է վճարի Եվրամիությունը։ Ըստ «ՏԱՍՍ» գործակալության, հինգշաբթի օրը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Ի՞նչ արժե այդ չվերթը, վճարող չկա, թող Եվրամիությունը վճարի»,- Սահմանադրական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանն ասել է նա։

Լուկաշենկոն հիշեցրել է, որ հինգշաբթի ծրագրվում էր միգրանտների տարհանում Իրաք։ «Ինչ-ինչ պատճառներով ինքնաթիռն այսօր չուղարկվեց»,- նշել է նախագահը` ի պատասխան նրան,  որ թռիչքի համար վճարված չէ։

«Թող եվրոպացիները վճարեն, ահա սրիկաները՝ նրանց փող են տվել, միլիոններ են տվել, հազարավոր, բայց այստեղ ոչ մի կոպեկ չի եկել»,- հայտարարել է Լուկաշենկոն։ «Մեզ դա պետք չէ: Առայժմ մենք կերակրում և խմում ենք այս մարդկանց», - ավելացրել է նա:

Placeholder
Լուկաշենկոն հայտարարել է. ԵՄ-ն պետք է վճարի Բելառուսից օդային ճանապարհով միգրանտների տեղափոխման համար