Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են ԼՂ հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղված քայլերը
Քաղաքական
09:17 25/11/2021
Աշխարհ

Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են ԼՂ հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղված քայլերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  հեռախոսային զրույց է ունեցել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ։

Կրեմլի հաղորդմամբ, մի քանի հարցեր քննարկելուց հետո Շառլ Միշելի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի դրույթների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին, ներառյալ խաղաղ կյանքի հաստատումը, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնումը Հարավային Կովկասում։

Հենց այս հարցերը նախատեսվում է քննարկել նոյեմբերի 26-ին Սոչիում  Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ։ 

 

Placeholder
Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են ԼՂ հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղված քայլերը