Բրազիլիայում շքերթի ժամանակ մայթը փլուզվել է, 30 մարդ գետն են ընկել
Աշխարհում
11:51 25/11/2021
Աշխարհ

Բրազիլիայում շքերթի ժամանակ մայթը փլուզվել է, 30 մարդ գետն են ընկել

Երկուշաբթի օրը Բրազիլիայի հարավ-արևելյան Ջոինվիլ քաղաքում Սուրբ Ծննդյան տոնակատարությունների ժամանակ մայթը փլուզվել է, ինչի հետևանքով, ըստ իշխանությունների, տուժել է 33 մարդ՝ 21 մեծահասակ և 12 երեխա, որորնք ուղարկվել են տեղական հիվանդանոցներ, սակայն ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել: Այս մասին գրում է «CNN»-ը։

«Մարդիկ ընկել են Կաչոեյրա գետը, երբ Ավենիդա Բեյրա Ռիոյի մայթը փլուզվել է Սուրբ Ծննդյան միջոցառումների ժամանակ, և արարողությունը ընդհատվել է 40 րոպեով»,- ասվում է Ջոինվիլի քաղաքային խորհրդի հայտարարության մեջ:

Ավելի ուշ միջոցառումը վերսկսվել է, և քաղաքի քաղաքապետ Ադրիանո Սիլվան իր ելույթում շնորհակալություն է հայտնել շտապօգնության աշխատակիցներին:

 

Placeholder
Բրազիլիայում շքերթի ժամանակ մայթը փլուզվել է, 30 մարդ գետն են ընկել