Կոնվերս բանկ. Մի հաջողության պատմություն. Հարդարելով տրամադրությունը
Տնտեսություն
20:10 26/11/2021
Հայաստան

Կոնվերս բանկ. Մի հաջողության պատմություն. Հարդարելով տրամադրությունը

Կոնվերս Բանկը շարունակում է ներկայացնել իր վարկառուների հաջողության պատմությունները։

Հերմինե Հարությունյանը՝ քրոջ աջակցությամբ և ակտիվ մասնակցությամբ «ՀերմիՆա» գեղեցկության սրահը հիմնադրել է 5-6 տարի առաջ: Ունենալով հարուստ աշխատանքային փորձ՝ հավաքել են պրոֆեսիոնալ աշխատակազմ և սկսել ծառայություններ մատուցել՝ առաջնորդվելով «Հարդարում ենք տրամադրությունը» կարգախոսով:

«Երևի նկատել եք, երբ կնոջ տրամադրությունը վատ է, նա կամ խանութ է  գնում, կամ գեղեցկության սրահ: Դրանք կնոջ տրամադրությունը բարձրացնելու ամենաարդյունավետ ձեւերից են: Մենք էլ որոշեցինք՝ հարդարում ենք տրամադրությունը»,- ասում է Հերմինեն:

Այսօր գեղեցկության սրահը հաճախորդների պակաս չունի: Առաջիկա պլաններում ցանցի ստեղծումն է և ուսումնական կենտրոնի հիմնադրումը: Դասընթացավարի փորձ ևս կա: Ավելին, Հերմինեն հասցրել է հաջողությամբ մասնակցել և ելույթներով հանդես գալ տարբեր մոտիվացիոն նախագծերի շրջանակներում:

«Ամերիկյան դեսպանատան հետ աշխատելուց հետո մի հետաքրքիր առաջարկ ստացա GIZ-ից, որոնք ինձ ընտրեցին կին հերոս, իրենք ուսումնասիրել էին իմ անցած ճանապարհը ու ես սլայդերի միջոցով ներկայացրեցի իմ աշխատանքները, բավականին կանանց ոգևորեցի ու շատ-շատերը որոշեցին իրենց բինզեսը հիմնել»,- եզրափակում է նա:

Նախագիծը ֆինանսավորվել է ՎԶեԲ  Կանայք բիզնեսում ծրագրի շրջանակում:

Կոնվերս բանկի ՓՄՁ ֆինանսավորման առցանց հարթակ։

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից։

Placeholder
Կոնվերս բանկ. Մի հաջողության պատմություն. Հարդարելով տրամադրությունը