Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը. Ցավոք սրտի, դեռ առանց զոհերի չի ստացվում
Սոչիում մեկնարկել են Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների երկկողմ բանակցությունները։ Դրանց ավարտից հետո Պուտինը կհանդիպի Փաշինյանին։
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, Պուտինը նախ խոսել է երկկողմ առևտրատնտսական կապերի մասին, շնորհակալություն հայտնել Ալիևին իր երկրում ռուսաց լեզվին ուշադրություն դարձնելու համար։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, ապա մենք այդ մասին կխոսենք եռակողմ ձևաչափով։ Քիչ անց մեզ կմիանա Հայաստանի վարչապետը և մենք կշարունակենք այս քննարկումը»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ իր կարծիքով, ռուս խաղաղապահներն այդ հարցում դրական դեր են խաղում, ակտիվորեն աշխատում է հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը։
«Ցավոք, կան խնդիրներ, միջադեպեր։ Ցավոք սրտի, առանց զոհերի մինչ այդ պահը չի ստացվում։ Բայց մենք դրա համար ենք հավաքվել, տեսնելու, թե ինչ է արված, ինչ է պետք անել, որպեսզի ոչ միայն նման դեպքեր չլինեն, այլև հակառակը՝ պայմաններ ստեղծվեն իրավիճակի հանդարտացման ու տարածաշրջանում այնպիսի իրավիճակի զարգացման համար, որը թույլ կտա մարդկանց հանգիստ ապրել, իսկ երկրներին զարգանալ»,- ասել է Վ. Պուտինը։