19-ամյա ​​Արթուր Գրիգորյանը հաղթել է դաշնակահարների միջազգային մրցույթում
Մշակույթ
19:00 27/11/2021
Հայաստան

19-ամյա ​​Արթուր Գրիգորյանը հաղթել է դաշնակահարների միջազգային մրցույթում

Դաշնակահարների միջազգային մրցույթում առաջին տեղն է զբաղեցրել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 19-ամյա ուսանող Արթուր Գրիգորյանը։ Ստեղծագործական մրցույթին մասնակցել են հարյուրավոր երաժիշտներ աշխարհի 33 երկրներից։ Այս մասին մանրամասնել է «МИР 24»-ը։

Նրա կատարումներից լավագույնն է ճանաչվել Վերդիի «Ռիգոլետտո» օպերաjից կատարումը։

Դաշնակահարը զբաղեցրել է առաջին տեղը և ստացել հատուկ մրցանակ՝ տարեկան 19000 դոլար կրթաթոշակ՝ Արևելյան Թեննեսիի պետական ​​համալսարանում սովորելու համար։

Արթուրի պրոֆեսիոնալ կարիերան սկսվել է ութ տարի առաջ։ Դաշնակահարը կարծում է, որ հաղթանակի գլխավոր պայմանը ճիշտ ընտրված ստեղծագործությունն է։

«Կան մրցույթներ, որտեղ կոնկրետ թեմա կա։ Պետք է ընտրել որոշակի կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Բայց ավելի լավ է, իհարկե, երբ դու քո ուսուցչի հետ ընտրես քեզ հոգեհարազատ ստեղծագործություն»,- պարզաբանել է Արթուր Գրիգորյանը։

Դաշնակահարը նախատեսում է մասնակցել Harmonium միջազգային մրցույթին, որտեղ նա առաջին անգամ կնվագի 19-ից 35 տարեկանների համար նախատեսված անվանակարգում։ Ուստի այժմ նա քրտնաջան պարապում է։

Placeholder
19-ամյա ​​Արթուր Գրիգորյանը հաղթել է դաշնակահարների միջազգային մրցույթում