27.11.2021. Կորոնավիրուսի 517 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է
Առողջություն
11:25 27/11/2021
Հայաստան

27.11.2021. Կորոնավիրուսի 517 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է

Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված  517 նոր դեպք։ ԱՆ հրապարակած տվյալների համաձայն,  մեկ օրում կատարվել է  6631 թեստավորում,  1403 մարդ համարվում է առողջացած։

Անցած օրվա ընթացքում գրանցվել է  մահվան 26 դեպք: Համավարակից ի վեր Հայաստանում մահացել է 8 923 կորոնավիրուսով հիվանդ։

Համավարակից ի վեր, տսռ պաշտոնական տվհալների, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 337552 դեպք, որոնցից 314020 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 14579 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7485 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1438 է: Ընդհանուր կատարվել է 2 348 877 թեստավորում:

Placeholder
27.11.2021. Կորոնավիրուսի 517 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է