Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թեհրանն ու Բաքուն ստորագրել են գազի մատակարարումների մասին համաձայնագիր
Թեհրանն ու Բաքուն ստորագրել են համաձայնագիր Իրանի տարածքով Թուրքմենստանից դեպի Ադրբեջան գազի մատակարարումների մասին: Այս մասին տեղեկանում ենք parstoday.com կայքից։
Համաձայնագիրը ստորագրվել է Աշխաբադում Իրանի ու Ադրբեջանի նախագահների ներկայությամբ, որտեղ նրանք ավելի վաղ անցկացրել են բանակցություններ ՏՀԿ գագաթնաժողովի շրջանակում: Փաստաթուղթը ստորագրել է Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովն ու ԻԻՀ նավթի նախարար Ջավադ Օուջին:
ԻԻՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ համաձայնագիրը ենթադրում է, որ տարեկան Թուրքմենստանից Իրանի տարածքով դեպի Ադրբեջան կմատակարարվի 1,5-2 խորանարդ մերտ գազ: