Ներքին Գետաշենից հայտնաբերվել են միջին բրոնզի վաղ շրջանին վերագրվող գտածոներ
Մշակույթ
20:30 29/11/2021
Հայաստան

Ներքին Գետաշենից հայտնաբերվել են միջին բրոնզի վաղ շրջանին վերագրվող գտածոներ

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում գտնվող «Դեմեր»  դամբարանաշտի պեղումներից հայտնաբերված խեցեղենը, զենքը, պերճանքի առարկաները և այլ նյութեր հանձնվել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին։

«Պեղումները իրականացվել են 40-ից ավելի դամբարաններում (1989-91 թթ․), որոնք թվագրվում են միջին բրոնզի վաղ շրջանից (մ․թ․ա․ 23-22 թթ․)  մինչև երկաթի լայն տարածման դարաշրջան (մ․թ․ա․ 7-6 դդ․)», - ՊՈԱԿ-ի փոխանցմամբ, ասել է հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը։

Մարդաբանական նյութերը ուսումնասիրել են լավագույն մասնագետները՝ Ռուզան Մկրտչյանը և Հասմիկ Սիմոնյանը։ ՊՈԱԿ-ի Վերականգնման լաբորատորիայի մասնագետներն էլ առաջիկայում կաշխատեն գտածոների հետ, ինչից հետո դրանք կհամալրեն կազմակերպության ֆոնդերը։

Placeholder