29.11.2021. Կորոնավիրուսի 189 նոր դեպք է գրանցվել, 22 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:07 29/11/2021
Հայաստան

29.11.2021. Կորոնավիրուսի 189 նոր դեպք է գրանցվել, 22 մարդ մահացել է

Հայաստանում նոյեմբերի 28-ին կատարվել է 4172թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 189 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1072 հիվանդ, գրանցվել է մահվան 22 դեպք: Մահացածներից 1-ը,  ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 29-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 338120 դեպք, որոնցից 316198 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12 947 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7535 մահվան դեպք է արձանագրվել:  Մահվան ևս 1440 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 8975 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 360 218 թեստավորում:
 

Placeholder
29.11.2021. Կորոնավիրուսի 189 նոր դեպք է գրանցվել, 22 մարդ մահացել է