Հայաստանը ներկայացնող բալետի արտիստն արժանացել է գլխավոր մրցանակի
Մշակույթ
09:32 29/11/2021
Հայաստան

Հայաստանը ներկայացնող բալետի արտիստն արժանացել է գլխավոր մրցանակի

Օրերս Բելառուսի Գոմել քաղաքում տեղի է ունեցել «Գոմել Ֆեստ» երրորդ միջազգային փառատոնը։  Փառատոնին մասնակցել են թվով 300 մասնակից 15 երկրներից, այդ թվում ն Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի արտիստ Գոռ Սարգսյանը։ Նա արժանացել է գլխավոր մրցանակի (գրան պրի)` դառնալով փառատոնի բացարձակապես հաղթող։

Այս մասին հայտնում են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից։ 

Placeholder
Հայաստանը ներկայացնող բալետի արտիստն արժանացել է գլխավոր մրցանակի