Հայ բռնցքամարտիկները 4 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել
Սպորտ
19:02 29/11/2021
Հայաստան

Հայ բռնցքամարտիկները 4 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել

Երիտասարդ հայ բռնցքամարտիկները 4 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Վրաստանի Քութաիսի քաղաքում կայացած աշխարհի և Եվրոպայի առաջնության բազմակի մրցանակակիր Ակակի Կակաուրիձեի անվան հուշամրցաշարում:

Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել  51 կգ քաշային Թումաս Թովմասյանը, 54 կգ քաշային Գոռ Ազիզյանը, 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը, և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը:

63,5 կգ քաշային Արման Միսկարյանը, 67 կգ քաշային Ռոբերտ Ենգիբարյանը և 71 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ Գոռ Բեգլարյանն ու Արես Հակոբյանը կանգնել են պատվո հարթակի 3-րդ աստիճանին:

Մեր ընտրանին մրցավայր էր մեկնել Վազգեն Բադալյանի և Արթուր Ուլիխանյանի գլխավորությամբ:

Placeholder
Հայ բռնցքամարտիկները 4 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել