29.11.2021. Արցախում կորոնավիրուսի 11 նոր դեպք է գրանցվել
Առողջություն
13:11 29/11/2021
ԼՂՀ

29.11.2021. Արցախում կորոնավիրուսի 11 նոր դեպք է գրանցվել

Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 28-ին կատարվել է 75 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք է գրանցվել: Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 115 վարակակիր: Բժիշկները 19 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 57-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 22999 քաղաքացու հետազոտություն, որից 3899-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Placeholder
29.11.2021. Արցախում կորոնավիրուսի 11 նոր դեպք է գրանցվել