44-օրյա պատերազմում Օհանավանը 6 զոհ տվեց
Հասարակություն
18:02 29/11/2021
Հայաստան

44-օրյա պատերազմում Օհանավանը 6 զոհ տվեց

Օհանավան գյուղում բացվել է 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթող։ 44-օրյա պատերազմում Օհանավանը 6 զոհ տվեց. Վախթանգ Կարապետյան, ոստիկանության զորքերի ծառայողներ Արտյոմ Բալայան, եղբայրներ Գևորգ և Կարապետ Մելքոնյաններ, եղբայրներ Սամվել և Տիգրան Մելքոնյաններ։ 

Ոստիկանության փոխանցմամբ, միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ոստիկանության զորքերի զորամասի հրամանատարությունը, զոհվածների հարազատները։

Տեր Արամ քահանա Ասատրյանի ձեռամբ կատարվել է խաչքարի օրհնության կարգ, ինչից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշակոթողին, նաև հնչել են հերոսներին նվիրված ստեղծագործություններ։

Հուշակոթողի բացման արարողությունից հետո Հովհաննավանք վանական համալիրում տեղի է ունեցել մոմավառություն՝ ի հիշատակ պատերազմում զոհված բոլոր նահատակների։

Placeholder
44-օրյա պատերազմում Օհանավանը 6 զոհ տվեց