Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
30.11.2021. Արցախում կորոնավիրուսի 34 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 29-ին կատարվել է 285 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք է գրանցվել:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 114 վարակակիր: Բժիշկները 19 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 57-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Արձանագրվել է 1 մահվան դեպք։ 65-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր սուր շնչական անբավարարություն, թոքերի տոտալ ախտահարում, երկրորդ աստիճանի շաքարային դիաբետ:
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 23284 քաղաքացու հետազոտություն, որից 3933-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։