Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայցի վերաբերյալ վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին
Իրավունք
12:33 30/11/2021
Հայաստան

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայցի վերաբերյալ վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին

ՄԱԿ-ի միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ վճիռը կհրապարակի դեկտեմբերի 7-ին։ Այս մասին հաղորդագրությունը հրապարակված է դատարանի պաշտոնական էջում։

«Նիստը կկայանա Հաագայի ժամանակով ժամը 15։00-ին, որի ընթացքում դատարանի նախագահը կհրապարակի որոշումը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նիստը կանցկացվի մեծ դահլիճում։ Դիվանագիտական ներկայացուցչությունների անդամները, լրատվամիջոցները և հանրությունը  նիստին կկարողանան հետևել ուղիղ հեռարձակման միջոցով։

Հայաստանը դիմել է Հաագայի դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ։ Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը:

«Հայցով Հայաստանը փորձում է կանխել և շտկել վայրագությունների, ատելության ցիկլը` կատարված ընդդեմ էթնիկ հայերի, Հայաստանը փորձում է պաշտպանել էթնիկ հայերի իրավունքները»,- ասել էր ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

 

Placeholder
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայցի վերաբերյալ վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին