Օդի ջերմաստիճանը հյուսիսային շրջաններում կնվազի 10-12, Արարատյան դաշտում կբարձրանա 8-10 աստիճանով
Հասարակություն
19:26 30/11/2021
Հայաստան

Օդի ջերմաստիճանը հյուսիսային շրջաններում կնվազի 10-12, Արարատյան դաշտում կբարձրանա 8-10 աստիճանով

Մայրաքաղաքում դեկտեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Դեկտեմբերի 1-ին սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ:

Մարզերում դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Դեկտեմբերի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 2-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևելյան 2-5մ/վ, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի ցերեկը հյուսիսային շրջաններում կնվազի 10-12 աստիճանով, Արարատյան դաշտում կբարձրանա 8-10 աստիճանով, դեկտեմբերի 2-ին և 3-ին հատկապես գիշերային ժամերին կնվազի 7-10 աստիճանով։ 

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Placeholder
Օդի ջերմաստիճանը հյուսիսային շրջաններում կնվազի 10-12, Արարատյան դաշտում կբարձրանա 8-10 աստիճանով