Ստամբուլում փոթորիկի հետևանքով զոհերի թիվն ավելացել է
Տարածաշրջան
10:41 30/11/2021
Տարածաշրջան

Ստամբուլում փոթորիկի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Վերջին տվյալներով, Ստամբուլում փոթորիկի հետևանքով չորս մարդ է մահացել։ Եվս 38 մարդ տաբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Նման տվյալներ է հրապարակել թուրքական «Անադոլու» գործակալությունը։

Նշվում է, որ երեկ առավոտյան ժամը 8։30-ի դրությամբ Արտակարգ իրավիճակների կենտրոնը 1 517 զանգ է ստացել փոթորիկի վերաբերյալ։

Երկուշաբթի օրվա առավոտյան ժամերից սկսած 15 մլն բնակչություն ունեցող Ստամբուլում ուժեղ քամիներ են, որոնց հետևանքով ծառեր են արմատախիլ արվել, տանիքներ պոկվել, տապալվել է նաև ժամացույցի աշտարակը։ Փոթորիկի արագությւոնը եղել է 129 կմ/ժ։

Placeholder
Ստամբուլում փոթորիկի հետևանքով զոհերի թիվն ավելացել է