Դավիթ Դաստմալչյանը Կիրա Նայթլիի հետ կնկարահանվի «Բոստոնի մարդասպան-ը ֆիլմում
Օրվա թեմա
15:34 01/12/2021
Աշխարհ

Դավիթ Դաստմալչյանը Կիրա Նայթլիի հետ կնկարահանվի «Բոստոնի մարդասպան-ը ֆիլմում

«Ինքնասպանների ջոկատը․ զորահավաք» ֆիլմի աստղ Դավիթ Դաստմալչյանը կմիանա սերիական մարդասպան «Բոստոնյան մարդասպանի» մասին դրամայի դերասանական կազմին, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Դերասանը կկատարի հիմնական դերերից մեկը։ Առայժմ չի շվում՝ ինչ դերի մասին է խոսքը։ Նկարահանումները կմեկնարկեն հաջորդ ամիս Բոսթոնում։ Բացի Դաստմալչյանից՝ ժապավենում կնհարահանվեն Կիրա Նայթլին, Քերի Կունը, Ալեսանդր Նիվոլան և Քրիս Քուփերը։

Ֆիլմը հիմնված է 1960-ականների իրական իրադարձությունների վրա, երբ սերիական մարդասպանը 13 կնոջ է զրկել կյանքից։ Կիրա Նայթլին կխաղա լրագրող Լորետա Մաքլաֆլինի դերը, որն իր գործընկերոջ՝ Ջին Քոուլի հետ միմյանց հետ կապել է «Բոստոնյան մարդասպանի» սպանություններն ու լուսաբանել դրանք։

Ֆիլմի պրոդյուսերները կլինեն Ռիդլի Սքոթը («Հանիբալ») և Մարգո Ռոբին («Տիկնիկ»)։

Placeholder
Դավիթ Դաստմալչյանը Կիրա Նայթլիի հետ կնկարահանվի «Բոստոնի մարդասպան-ը ֆիլմում